Վաչե Գաբրիելյան. Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը

Վաչե Գաբրիելյան. Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն էժան ապրանքի ներկրումը խթանելու քաղաքականություն չի վարում: Այդ մասին, ելույթ ունենալով խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով կառավարության գնաճային քաղաքականության վերաբերյալ ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից պատգամավոր Արա Նռանյանի հարցին:

«Կառավարությունը երբեք չի հայտարարել, որ խթանում է էժան ապրանքի ներկրումը: Խոսքն ընդամենը գնում էր առկա ապրանքի գնաճը զսպելու ուղղությամբ միջոցների ձեռնարկման մասին»,- ասաց նախարարը:

Խոսելով հանրապետությունում ընդհանուր գնաճային ֆոնի մասին` Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ կառավարությունը կձեռնարկի բոլոր միջոցները Հայաստանում գնաճային ռիսկերը նվազեցնելու համար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---