ՀՀ կառավարությունը երկարացրել է ԵԽ հետ փոխըմբռնման մասին հուշագրի գործողության ժամկետը![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետի երկարաձգմանը: Երևանում ԵԽ տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին հուշագիրը ստորագրվել է 2002-ի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում: Հայաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության աշխատակիցների խոսքերով, գրասենյակի բացման նպատակն է` երկրի հասարակությանն իրազեկ պահել Եվրախորհրդի գործունեության եւ այնտեղ քննարկվող հարցերի մասին: Ինչպես բացման արարողության ժամանակ հայտարարել է այն ժամանակ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը, այդ իրադարձության նպատակն էր նոր լիցք հաղորդել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախորհրդին անդամակցել է 2001 թվականի սկզբին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |