Շահեն Կարամանուկյան. ԱՄՆ-ն և Եվրոպան Եգիպտոսի հարցում միասնական դիրքորոշում չունեն![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ և Եվրոպայի քաղաքական վերնախավը Եգիպտոսի հարցում միասնական դիրքորոշում չունեն, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական բաժնի ղեկավար Շահեն Կարամանուկյանը: Այդ մասին նա հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ` նվիրված Եգիպտոսի հասարակական-քաղաքական գործընթացներին: Նա նաև նշել է, որ հիմա շատ բարդ է կանխագուշակել իրադարձությունների հետագա զարգացումը, սակայն հավելել է, որ Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերը կարելի է բնութագրել որպես հեղափոխական: Փորձագետի կարծիքով, ինչպիսի զարգացում էլ ստանան Եգիպտոսի դեպքերը, կարելի է վստահ ասել, որ Եգիպտոսը չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, և 1952-ից երկրում գործող կառավարվող ժողովրդավարության մոդելն արդեն սպառել է իրեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |