Լիտվացի խորհրդարանականները մտադիր են բանաձև ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին

Լիտվացի խորհրդարանականները մտադիր են բանաձև ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին

PanARMENIAN.Net - Լիտվական Սեյմում 50 խորհրդարանականներ ստորագրելու են բանաձև ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ մասին Ադրբեջան կատարած այցի արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է Լիտվայի Սեյմի նախագահ Ւռենա Դյագուտենեն: Նրա խոսքերով, փաստաթուղթը քննարկման է դրվելու Սեյմի գարնանային նստաշրջանում:

«Բանաձևում առաջարկվում է հիմնահարցը լուծել խաղաղ ճանապարհով և հրաժարվել ռազմական գործողություններից»,- ասել է Սեյմի նախագահը և հավելել, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց արյունահեղության, հաղորդում է ԱՊԱ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---