ՀՀ գյուղնախարարը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչը քննարկել են համատեղ ծրագրերը10 փետրվարի 2011 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ենթատարածաշրջանային համակարգող, Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Յուտտա Կրաուզեին: Տիկին Կրաուզեն նախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները: Նախարարը նշեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊԳԿ-ի միջև համագործակցության արդյունքում իրականացվել և իրականացվում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Նախարարը համոզմունք հայտնեց, որ տիկին Կրաուզեի պաշտոնավարման շրջանում ՀՀ համագործակցությունը ՊԳԿ-ի հետ նոր դրական լիցքեր կստանա: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ՊԳԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի տարածաշրջանային, տեխնիկական աջակցության, ինչպես նաև դոնորական աջակցությամբ ՊԳԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի մանրամասները: Կողմերն անդրադարձան նաև ՊԳԿ-ՀՀ համագործակցությանը նվիրված 2011-2015 թթ. ազգային առաջնահերթությունների շրջանակին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |