«Արմավիայի» ուղևորների համար գարնանը հասանելի կդառնան Մյունխենը, Մադրիդն ու Ամրիտսարը

«Արմավիայի» ուղևորների համար գարնանը հասանելի կդառնան Մյունխենը, Մադրիդն ու Ամրիտսարը

PanARMENIAN.Net - 2011թ. մարտի 9-ից «Արմավիա» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել «Անմահության լճի» մոտ գտնվող Ամրիտսար սուրբ քաղաք: Ամրիտսարը Հնդկաստանում «Արմավիայի» ներկայության երկրորդ կետն է: Երևան-Ամրիտսար-Երևան չվերթը կիրականացվի շաբաթվա по 3/4 և 4/5 օրերին:

«Արմավիա» ընկերությունը նաև նոր կանոնավոր չվերթ է բացում դեպի Մյունխեն: Չվերթը կկատարվի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին 2011թ. մարտի 29-ից սկսած:

«Արմավիան» կանոնավոր չվերթեր կկատարի նաև դեպի Մադրիդ՝ հինգշաբթի և շաբաթ օրերին «Ամառ 2011» չվացուցակի շրջանակներում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---