ՆԱՏՕ-ն ողջունում է Եգիպտոսի նախագահի հրաժարականը12 փետրվարի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ողջունել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: «Ես հետևողականորեն կողմ եմ հանդես գալիս խաղաղ անցմանը ժողովրդավարությանը, Եգիպտոսի ժողովրդի օրինական պահանջները հարգելուն: Ի վերջո, ոչ մի հանրություն չի կարող անտեսել մարդկանց կամքը: Ժողովրդավարությունը շատ ավելին է նշանակում, քան մեծամասնության կառավարումը՝ այն ենթադրում է նաև անձի ազատություն, փոքրամասնությունների, մարդու իրավունքների ու օրենքի գերակայություն: Սրանք այն արժեքներն են, որոնց վրա հիմնված է մեր միությունը, որոնք մենք խորհուրդ ենք տալիս հարգել նաև մեր գործընկերներին: Եգիպտոսը տարածաշրջանի առաջատար երկիրն է: Ես վստահ եմ, որ Եգիպտոսն առաջիկայում ևս հանդես կգա որպես կայունության ու անվտանգության գործոն»,-ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |