Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Հոսնի Մուբարաքի բոլոր հաշիվները12 փետրվարի 2011 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա ընտանիքի անդամների բոլոր հաշիվները: Ինչպես հաղորդում է The Associated Press-ը, որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես փոխնախագահ Օմար Սուլեյմանի՝ նախագահի հրաժարականի և իշխանությունը զինվորականներին փոխանցելու որոշումից հետո: Մինչդեռ, ըստ ABC հեռուստաալիքի, Եգիպտոսի նախկին նախագահին կարող են պատասխանատվության կանչել պետական գանձարանի միջոցները յուրացնելու համար: Դատապարտյալի աթոռին կարող են հայտնվել նաև նրա ընտանիքի անդամները: Եգիպտացի վերլուծաբանները խոսում են տասնյակ միլիարդ դոլարների մասին: Սակայն, ըստ հեռուստաալիքի, որը հղում է անում ԱՄՆ հետախուզության տվյալների վրա, Մուբարաքի ընտանիքի հաշվիների վրա ընդամենը կա 1-5 միլիարդ: «Մուբարաքը գող է, սակայն, ոչ գլոբալ մասշտաբի», գտնում է ABC TV-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |