Ալեքսանդր Իսկանդարյան. Ռուսաստանը չի գնա հակամարտության Ադրբեջանի հետ նույնիսկ հանուն Խրախ-Ուբայի բնակիչների![]() 12 փետրվարի 2011 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի գնա լուրջ հակամարտության Ադրբեջանի հետ նույնիսկ հանուն Խրախ-Ուբայի բնակիչների: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցյում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Չեմ կարծում, որ հնարավոր աջակցությունը այդ գյուղի բնակիչներին կլինի այնպիսին, որ հայտնի դառնա մամուլին: Ադրբեջանի հետ համագործակցության ինչ-որ հնարավորություններ կարող են լինել, հաշվի առնելով, որ բնակիչները ՌԴ քաղաքացիներ են, դիվանագիտական մակարդակով,փակ բանակցություններում, սակայն դա չի կարող հանգեցնել ինչ-որ լուրջ քաղաքական ճգնաժամի հանրային մակարդակով՝ չեմ հավատում»,-ասել է նա: Ադրբեջանի տարածքում գտնվող դաղստանյան Խրախ-Ուբա գյուղի բնակիչները, որոնք Մախաչկալայում դուրս էին եկել արտոնված հանրահավաքի, պահանջում են պաշտպանել իրենց՝ որպես ՌԴ քաղաքացիների, իրավունքները: «Ադրբեջանական կողմը պահանջում է բնակիչներից անհապաղ ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, հակառակ դեպքում, սպառնալով բռնագաղթով, առանց փոխհատուցելու գույքն ու հողատարածքները: Հուսալով, որ մեր ձայնը լսելի կլինի, դիմում ենք ՌԴ ու Դաղստանի ղեկավարությանը»,-ասվում է հանրահավաքի բանաձևում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |