2011թ. Հայաստանում կմեկնարկի երկու ազատ տնտեսական գոտիների ստեղծումը![]() ![]() PanARMENIAN.Net - «Չխախտելով Հայաստանում գործող հարկային ու մաքսային կարգը՝ մենք մտադիր ենք 2-3 ազատ տնտեսական գոտի ստեղծել երկրում: Կառավարությունն արդեն իսկ հավանություն է տվել համապատասխան օրենսդրական նախաձեռնությանը, որը քննարկման է ներկայացվել խորհրդարանում»,-լրագրողներին է ասել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ անդրադառնալով նախարարության 2011թ. ծրագրերին: Ըստ նախարարի, առաջին գոտին, հավանաբար, կստեղծվի «Մարս» գործարանի տարածքում, երկրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի: «Անմիջական աշխատանքները մենք կկարողանանք սկսել ամռանը կամ աշնանը»,-հավելել է նա: Եվս երկու գոտիների ստեղծումը միջնաժամկետ ծրագրի խնդիր է: ՏՏ ոլորտի ազատ գոտի կարող է ստեղծվել Հրազդանի կիրճում, և, անշուշտ, Գյումրիի տեխնոպարկի տարածքում: Բացի այդ, ըստ Դավթյանի, ներդրումները մասնավոր են լինելու: «Սա այն դեպքն է, երբ պետությունը բարենպաստ դաշտ է ձևավորում ենթակառուցվածքների ու մոտեցումների առումով, հարկային ռեժիմի առումով, իսկ կոնկրետ ներդրումները կանեն մասնավոր ընկերությունները»,-ասել է նա: Նախարարն ընդգծել է, որ այդ նախաձեռնության էությունը լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման մեջ է ու առավել որակյալ, արտահանման ենթակա արտադրանքի ստեղծման մեջ, որին հետագայում պետք է գա նաև երկրի տնտեսությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |