Տնտեսության վերականգնման ճանապարհին Հայաստանը մեծ հույսեր է կապում 50 ձեռնարկությունների հետ12 փետրվարի 2011 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս գալուց հետո պետք է վերականգնվի ամենակարճ ժամկետներում, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նրա խոսքով` նոմինալ ՆՀԱ-ն պետք է հասնի մինչճգնաժամային մակարդակին, իսկ ՆՀԱ իրական մինչճգնաժամային մակարդակին հասնելու համար դեռևս բավական երկար ճանապարհ է պետք անցնել: «Ճգնաժամի արդյունքում Հայաստանում դրական կառույցային փոփոխություններ իրագործվեցին, իսկ տնտեսությունն աստիճանաբար ավելի դիվերսիֆիկացված է դառնում: Այս տարի մենք զգալի առաջընթաց կունենանք իրական սեկտորում»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է նաև, որ Էկոնոմիկայի նախարարությունը կստուգի երկրի ավելի քան 50 ձեռնարկությունների ներդրումային ծրագրերը, այդ ձեռնարկություններից այս և հաջորդ տարի իրական արդյունքներ են ակնկալվում: «Այդ ձեռնարկությունների թվում նրանք են, որոնց պետությունը վերջին տարիներին արտոնություններ է տրամադրել տեխնիկայի ներկրկման, ԱԱՀ վճարումների հետաձգման համար և ֆինանսական աջակցություն ցուցաբերել, դրանց գործունեության արդյունքները տեսանելի կդառնան մոտակա ամիսներին»,- ավելացրել է Դավթյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |