Իսրայելը համառորեն լռություն է պահպանում Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ![]() 12 փետրվարի 2011 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն առայժմ ձեռնպահ է մնում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություններից: Այդ մասին հաղորդել է «Կոլ Իսրաէլ» ռադիոկայանը` վկայակոչելով կառավարությունից աղբյուրը, հաղորդում է Կուրսորը: Աղբյուրը հասկացրել է, որ մոտ ժամանակներս պաշտոնական արձագանք չի ծրագրվում: Իսրայելյան պետական ռադիոյի տվյալներով, վարչապետի աշխատակազմում նշում են, որ «ներկա պահին ամեն ինչ շատ բարդ է, և հասկանալի չէ, թե ինչ կլինի առաջիկայում»: Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ելույթ ունենալով ռադիոյով, ընդգծել է, որ Իսրայելը երբեք չի միջամտել և չի էլ միջամտելու այլ պետությունների ներքին գործերին, առավել ևս այնպիսի բարեկամական պետության, ինչպիսի է Եգիպտոսը: Արտգործնախարարը նշել է, որ գլխավոր վտանգ է համարում տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու` Իրանի ձգտումը: Նրա խոսքով` Գազայի սեկտորն ու Լիբանանն Իրանի երկու պրոտեկտորատներն են, իսկ մեկուկես տարի առաջ նախագահ Մուբարաքն անձամբ Իրանին մեղադրեց հեղաշրջում իրականացնելու փորձի մեջ»: «Այդ իսկ պատճառով մենք ընդհանուր նպատակ ունենք ` թույլ չտալ տարածաշրջանի «իրանացումը», և դա Իսրայելից անկախ շատ լավ հասկանում է նաև Օմար Սուլեյմանը»,- ամփոփել է Լիբերմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |