ԵԱՀԿ ՄԽ այցը տարածաշրջան. Բաքուն կրկին համանախագահներին պատմում էր «իր» հողերի մասին հեքիաթները![]() 12 փետրվարի 2011 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ժամանակային առումով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ ոչ մի նոր բան չբերեց հակամարտության կողմերին, ընդամենը համանախագահները Ադրբեջանից ստացան «հողերն ազատագրելու պատրաստակամության» մասին հայտարարությունների հերթական չափաբաժինը: Այցը Հայաստանի ու Ադրբեջանի հասարակայնության համար փոքր-ինչ անսպասելի էր, քանի որ այդ մասին հրապարակավ չէր խոսվել, սակայն դրանից ոչինչ չփոխվեց: Տարածաշրջանային այցի արդյունքներով Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում նաև կողմերին կոչ արեցին «զսպվածություն ցուցաբերել ինչպես գործնականում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում»: Սակայն Ադրբեջանի համար միջնորդների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության խորհրդատվություններն ընդամենը դատարկ ձայն են: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի խոսքով, Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է իր հողերի «ազատագրմանը»: Այդ մասին նա հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի, Բերնար Ֆասիեի և Իգոր Պոպովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը: «Նման իրավիճակում ցանկանցած պետություն նույնը կաներ: Ոչ ոք չի կարող մեղադրել Ադրբեջանին այս հարցում»,-հայտարարել է նա: Աբիևի հայտարարություններին ճիշտ հակառակն են ՀՀ պաշտպանության նախարարի խոսքերը: Միջնորդների հետ հանդիպմանը Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: Ինչ վերաբերում է այցի նպատակներին, ապա Ֆրանսիայից ՄԽ համանախագահ Բեռնար Ֆասիեի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» հաստատմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |