Իսրայելը հուսով է, որ Եգիպտոսի բանակը կկատարի իր միջազգային պարտավորությունները![]() 14 փետրվարի 2011 - 09:35 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ողջունել է եգիպտական բանակի ղեկավարության որոշումը բոլոր միջազգային համաձայնություններին հավատարիմ մնալու մասին, որոնք ստորագրվել են ավելի վաղ, հաղորդում է Reuters գործակալությունը: «Իսրայելի կառավարությունը ողջունում է եգիպտական բանակի հայտարարությունն այն մասին, որ Եգիպտոսը շարունակելու է հետևել Իսրայելի հետ կնքած խաղաղ պայմանագրին: Բոլոր այս տարիներին եգիպտական կառավարությունը դրան պատշաճ կերպով է վերաբերվել: Մենք ենթադրում ենք, որ այդ պայմանագիրը հիմնարար է ոչ միայն երկու երկրների միջև, այլ նաև ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման համար»,- ասել է Իսրայելի վարչապետը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |