Դավիթ Նալբանդյանն իրեն համարում է Copa Claro-2011-ի ֆավորիտներից մեկըPanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը «Clarin» արգենտինական հրատարակության հետ զրույցում պատմել է Բուենոս Այրեսի Copa Claro-2011 մրցաշարին իր պատրաստվածության մասին: «Իմ կրած վիրահատություններից հետո երկրպագուներիս ամենաշատը հուզում էր այն հարցը, թե ի վիճակի եմ ես տանել հինգսեթանոց խաղերը: Դե ինչ, Australian Open-201-ի մեկնարկային փուլում ես պատասխանեցի այդ հարցին: Եթե շարունակեմ աշխատել և ձեռք բերեմ մրցակցային փորձ, գործերս հաջող կընթանան: Թող երկրպագուները հանգիստ լինեն` ես Բուենոս Այրեսում մեծ ջանքեր կգործադրեմ»,- ասել է Նալբանդյանը: Թենիսիստի խոսքերով, նրա համար Copa Claro-ում ամենավտանգավոր մրցակիցները կլինեն Նիկոլաս Ալմարգոն (Իսպանիա) և Թոմի Ռոբրեդոն (Իսպանիա). «Ես ինձ նույնպես դիտարկում եմ որպես մրցաշարի ֆավորիտ: Եթե չմտածեի, որ կարող եմ հաղթել, ես այստեղ չէի խաղա, այլ կլինեի ԱՄՆ-ում, ինչն ավելի անվտանգ է իմ ազդրի համար»: Նալբանդյանը նաև հայտարարել է, որ չի կարծում, որ դա կարող է լինել նրա վերջին մրցաշարը Բունեոս Այրեսում: «Ինձ թվում է, որ ես դեռ մի քանի տարի կխաղամ»,- ասել է թենիսիստը: Նշենք, որ մրցաշարի առաջին շրջանում Նալբանդյանը կմրցի Պոտիտո Ստարասի հետ (Իտալիա): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |