Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը15 փետրվարի 2011 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ օրը հայտարարվել է Լյուքսեմբուրգում 2001-ի սեպտեմբերին և 2003-ից անցկացվում է աշխարհի 38 երկրներում Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային խորհրդաժողովի հովանու ներքո: Այդ օրվա հիմնական նպատակն է մանկաբույժների, ողջ բժշկական հանրության, բոլոր մասնագիտությունների սոցիալապես պատասխանատու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը մանկական ուռուցքաբանության խնդիրների և հաջողությունների մասին: Բժշկական վիճակագրության տվյալների համաձայն, ամեն տարի աշխարհում 200.000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ շուրջ 100.000 հազար երեխա մահանում այդ սարսափելի հիվանդությունից առաջին հերթին ժամանակակից բուժման անհասանելիության պատճառով: 2011-ի հունիսի 1-ին Մոսկվայում նախատեսվում է Մանկական հեմատոլոգիայի, ուռուցքաբանության և իմունոլոգիայի դաշնային գիտական կլինիկական կենտրոնի բացում, որը դառնալու է ամենախոշոր և տեխնիկապես ժամանակից կենտրոնը Եվրոպայում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |