Գագիկ Բազիկյան. Հայաստանում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է 80-100 երեխա15 փետրվարի 2011 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ամեն տարի քաղցկեղով հիվանդանում է մինչև 14 տարեկան 80-100 երեխա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ, բժկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Այդ համատեքստում հայ փորձագետը հաղորդել է, որ նրանցից 30-ն ամեն տարի մահանում են: «Երեխաների հիվանդանալը քաղցկեով, հատկապես մահվան դեպքերը ծանր են անդրադառնում բժիշկների վրա»,- ասել է նա: Նրա խոսքերով, երեխաների մոտ հաճախ լինում է արյան հիվանդություն, երիկամների ուռուցք: Միաժամանակ, նա ասել է, որ Հայաստանում ամեն տարի բացահայտվում է քաղցկեղով հիվանդ շուրջ 7500 մարդ: Բազիկյանը նաև հաղորդել է, որ բուժում ստացած մարդիկ մինչև կյանքի վերջ գտնվում են Հայաստանի Ազգային ուռուցքաբանական կենտրոնի հաշվառման տակ: «Այսօր մեզ մոտ հաշվառման տակ է 31.000 մարդ»,- նշել է նա և հավելել, որ այդ մարդկանց 1 տոկոսը երեխաներ են: Հայ փորձագետը նաև ասել է, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց 46 տոկոսը բավական ուշ է դիմում ուռուցքաբանի:
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |