Հայաստանի վարչապետը հանձնարարել է վերանայել կրթական հաստատությունների հավատարմագրման կարգը![]() 15 փետրվարի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը երկրի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին ու հիմնադրամի տնօրենին հանձնարարել է համատեղ վերանայել և վերամշակել ՀՀ կրթական հաստատությունների ինստիտուցիոն և ծրագրային հավատարմագրման կարգը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդի նիստում, նկատի ունենալով ՀՀ ֆինանսների նախարարի դիտողությունները, ընդունվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2011թ. բյուջեի նախահաշիվը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |