«Aeroflot Open»-ի 8-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սերգեյ Մովսիսյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Մոսկվայում կայացավ «Aeroflot Open» շախմատային փառատոնի նախավերջին` 8-րդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից առաջինն իր պարտիան ավարտեց գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որն արդեն 15-րդ քայլին կիսեց միավորը Վադիմ Զվյագինցևի (Ռուսաստան) հետ: Այս ոչ ոքիից հետո Պետրոսյանը 5 միավոր ունի: Հայ շախմատիստներից միակ հաղթանակը գրանցեց Սերգեյ Մովսիսյանը: Նա սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Էդուարդո Իտուրրիզագիի (Վենեսուելա) նկատմամբ: 36-րդ քայլին ավարտվեց Ավետիք Գրիգորյան – Իգոր Կուռնոսով (Ռուսաստան) պարտիան: Շախմատիստները ոչ ոքի գրանցեցին: Գրիգոր Սևակ Մխիթարյանը, որը ներկայացնում է Բրազիլիան, սև ֆիգուրներով զիջեց Ռոբերտ Գեսսին (ԱՄՆ): Փառատոնի մյուս պարտիաները շարունակվում են: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |