Մուբարաքն իրեն լավ է զգում, հաղորդում է Reuters-ը

Մուբարաքն իրեն լավ է զգում, հաղորդում է Reuters-ը

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այդ պաշտոնը լքեց երկարատև ժողովրդական հուզումներից հետո և մեկնեց Շարմ-էլ-Շեյխ հանգստավայրում գտնվող իր նստավայր, իրեն լավ է զգում և հեռախոսազանգեր է ընդունում, հաղորդում է Reuters-ը: «Նրա հետ ամեն ինչ կարգին է: Այժմ նա իր ընտանիքի հետ գտնվում է նստավայրում և հեռախոսազանգեր է ընդունում: Ես նրա հետ խոսել եմ ցերեկը»,- գործակալությանը հաղորդել է աղբյուրը:

2010 թվականին Մուբարաքը Գերմանիայում լեղապարկի վիրահատության ենթարկվեց և պետք է 2011 թվականին կրկին հետազոտվի գերմանական կլինիկայում: Սակայն նախկին նախագահը հրաժարվել է լքել երկիրն անգամ բուժման համար և հինգշաբթի օրը մեկնել է Շարմ-էլ-Շեյխ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---