Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես

Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես

PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում, բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:

Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 20-ը, որի ընթացքում կցուցադրվեն Հայաստանը ներկայացնող հանրահայտ հայ լուսանկարիչների գործերը, ինչպես նաև բրիտանահայ գիտնական Վրեժ Ներսիսյանի կողմից Լոնդոնի Բրիտանական գրադարանից բերված հայկական մանրանկարների հավաքածուն:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցեցին Շոտլանդիայի մտավորականության, Շոտլանդիայի հայ և ռուս համայնքների և Լոնդոնում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---