«Բանանց» ֆուտբոլային ակումբը կենտրոնական պաշտպանի խնդիր ունի![]() 16 փետրվարի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում հայկական «Բանանց» ֆուտբոլային ակումբի հերթական մարզման ժամանակ վնասվածք է ստացել թիմի նորեկ, կենտրոնական պաշտպան Դրագան Գրագուտինովիչը, ով կտրել է աքիլեսյան ջիլը: Առաջիկայում ֆուտբոլիստը պետք է վիրահատվի, իսկ վերականգնողական պրոցեսը տևելու է չորս ամիս: Թիմը ստիպված է նորից կենտրոնական պաշտպանի փորձել մրցաշրջանի մեկնարկում խաղային այս օղակը լիարժեք համալրելու համար: Միևնույն ժամանակ «Բանանցը» շարունակում է նաև հարձակվողի որոնումները. չեռնագորցի Սրջան Ռադոնիչին չհաջողվեց հաստատվել փոխչեմպիոնի կազմում: Նրա փոխարեն թիմում ներկայումս փորձաշրջան է անցնում մակեդոնացի հարձակվող Դուշան Սավիչը, որը, յոթ հանդիպում անցկացրել է Մակեդոնիայի ազգային հավաքականի կազմում, իսկ անցյալ տարի հանդես է եկել ռումինական «Բրաշովի» կազմում: «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանը փորձաշրջան անցավ Սերբական «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում: Մասնակցելով թիմի մի շարք մարզումներին` Բալաբեկյանը վերադարձել է հարազատ ակումբ և հիմա նորից մարզվում է «Բանանցի» կազմում: «Բանանցը» փետրվարի 16-ին կանցկացնի ստուգողական հերթական հանդիպումը, այս անգամ Բելառուսի բարձրագույն խումբը ներկայացնող «Նաֆթան» թիմի հետ: Իսկ փետրվարի 19-ին «Բանանցի» երկրորդ կազմը ստուգողական հանդիպում է անցկացնելու Գրոզնիի «Թերեքի» երկրորդ կազմի հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |