Մհեր Բաղդասարյան. Իրանը միակ երկիրն է, որի համար ձեռնատու է Լեռնային Ղարաբաղի ստատուս-կվոն![]() 16 փետրվարի 2011 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Իրանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի համար ձեռնատու է Լեռնային Ղարաբաղի ստատուս-կվոն: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից, իրանագետ Մհեր Բաղդասարյանը: Ըստ նրա, դա բացատրվում է նրանով, որ Ադրբեջանը անբարյացակամ քաղաքականություն է վարում Իրանի հետ և հավակնում է Իրանի հողերին (Հարավային Ադրբեջան): Բաղդասարյանը նշել է նաև, որ Ադրբեջանին դուր չի գալիս Իրանի տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ և հայկական համայնքի արտոնություններն Իրանում, որից զուրկ է ադրբեջանական համայնքը: Նա նշել է, որ Իրանի հայ համայնքի արտոնությունները բացատրվում են նրանով, որ Իրանում չկա ազգային փոքրամասնություն հասկացություն, այլ կա «կրոնական փոքրամասնություն»: Արդեն որերորդ շաբաթն է ադրբեջանցիները «ահազանգում են» Հայաստանի ու Իրանի զարգացող հարաբերությունների մասին: Պարբերաբար Բաքվում և Անկարայում հակաիրանական ցույցեր են տեղի ունենում, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին երես թեքել Երևանից: Ենթադրություններ են հնչում, որ Իրանի դեմ բոլոր ակցիաները բացատրվում են Բաքվի մտավախություններով: Ադրբեջանում աճում է իսլամի ազդեցությունը, Բաքվում վախենում են, որ Իրանը կարող է առաջիկայում իսլամական հեղափոխություն հրահրել Ադրբեջանում: Մինչդեռ, Իրանի նախագահ Ահմադինեժադը մտադիր է այցելել Երևան: Ի պատասխան ՀՀ նախագահը կայցելի Իրան, որտեղ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նովրուզին նվիրված միջոցառումներին: Ակնկալվում են նաև խորհրդարանների խոսնակների և այլ պաշտոնյաների փոխադարձ այցեր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |