Տիգրան Քոթանջյանը գլխավորում է «Աերոֆլոտ օփեն» փառատոնի B մրցաշարը![]() ![]() PanARMENIAN.Net - «Աերոֆլոտ օփեն» միջազգային շախմատային փառատոնը մոտենում է ավարտին: Այն ընթանում է շվեյցարական համակարգով, նրա մեջ մտնում են երեք մրցաշարեր: B մրցաշարում հաջող է հանդես գալիս հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը: 8 տուրերից հետո նա հավաքել է 6.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա տարել է 5 հաղթանակ և երեք ոչ ոքի: Ռուսաստանը ներկայացնող Պողոս Կարապետյանն առաջատարից ետ է մնում 0.5 միավորով և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 5-րդ տեղը: B մրցաշարում հանդես են գալիս Հայաստանի ևս 5 շախմատիստներ: C մրցաշարում առաջնորդների լավագույն քառյակը կազմում են հայ շախմատիստները: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Հայաստանի հավաքականի կազմում պատանեկան օլիմպիադայի չեմպիոն Դավիթ Շահինյանը: Երկրորդ տեղում Արթուր Ղարագյոզյանն է, երրորդ տեղում` Տիգրան Սիմոնյանը, չորրորդ տեղում` Վարդան Խոջայանը: C մրցաշարում խաղում են ևս 5 հայ շախմատիստներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |