Իրանի իշխանություններն ընդդիմության դեմ ուղղված «ատելության ցույց» կանցկացնեն![]() 16 փետրվարի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Իրանի իշխանությունները ծրագրում են Թեհրանում ընդդիմության ելույթների դեմ ցույց անցկացնել: Ինչպես հաղորդում է AFP-ն, ցույցը նշանակված է փետրվարի 18-ին: Ինչպես նշվում է իրանական ղեկավարության հայտարարության մեջ, հակաընդդիմական ցույցի մասնակիցները կկարողանան «բացեիբաց արտահայտել իրենց ատելությունն» ընդդիմության առաջնորդների, նրանց հանցավոր գործողությունների և կեղծավոր խոստումների հանդեպ, հաղորդում է Lenta.ru-ն: Նույն օրն ավելի վաղ նշանակված են ընդդիմության նոր ելույթներ: Շաբաթվա սկզբին Իրանում հակակառավարական ցույցերը հանգեցրին ակտիվիստների բախումներին ոստիկանների ու ջոկատայինների հետ: Արդյունքում առնվազն մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վնասվածքներ են ստացել, ավելի քան երկու հարյուր մարդ բերման է ենթարկվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |