Արա Նռանյան. Հայաստանի և Իրանի լավ հարաբերություններն այլընտրանք չունեն![]() 17 փետրվարի 2011 - 09:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Իրան հարաբերություններն այնքան խորն են, որ ոչինչ չի կարող ազդել այդ հարաբերությունների վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Նրա խոսքով` հայ-իրանական հարաբերությունների վրա կարող է ազդել միայն Հայաստանի ոչ արդյունավետ արտաքին քաղաքականությունը: «Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները գիտակցում են Իրանի հետ հարաբերությունների ռազմավարական կարևորությունը»,- ընդգծեց նա: Նռանյանն ավելացրել է, որ դա հասկանում են նաև Իրանի հանդեպ պատժամիջոցների կիրառման կողմնակիցները: Որպես հայ-իրանական հարաբերությունների կարևորության օրինակ Նռանյանը նշեց երկու երկրների միջև նավթատարի կառուցումը, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Նրա խոսքով` առաջին փուլում Հայաստանը պատրաստի մթերք կստանա Իրանից, իսկ հետագայում ծրագրվում է Հայաստանում կառուցել վերամշակման ձեռնարկություն (ՆՎԳ), որը կկարողանա ոչ միայն ամբողջությամբ բավարարել Հայաստանի պահանջները, այլև պայմաններ ստեղծել արտահանման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |