Ադրբեջանցիները, փորձելով ամեն գնով ապացուցել իրենց «հնությունը», որոշել են դրա հետ մեկտեղ յուրացնել նաև հայկական ազգանունները![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ավելի քան 400 ժամանակակից հայկական ազգանուններ «ադրբեջանական ծագում» ունեն, նման տարօրինակ բացահայտում են կատարել Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Ֆոլկլորի ինստիտուտի աշխատակիցները: Նրանք իրենց «հայտնագործությունը» հրապարակել են «Թուրքական ծագմամբ հայկական ազգանուններ» գրքում, որը, ադրբեջանական ԶԼՄ պնդմամբ, «լույս է սփռում հայերի գենետիկ ծագման վրա, այդ էթնոսի լեզվի, գիտակցության, մշակույթի վրա ադրբեջանա-թուրքական մշակութային շրջապատի ազդեցության, լեզվային առնչությունների և այլ հարցերի վրա»: Այսպիսով, ադրբեջանցիները, որոնք ավանդաբար յուրացնում են հայկական երաժշտությունը, խոհանովը, մշակութային և պատմական հուշարձանները, որոշել են ավելի հեռուն գնալ և յուրացնել նաև հայկական ազգանունները: Ոչ մեկի, այդ թվում ադրբեջանցիների համար գաղտնիք չէ, որ ադրբեջանցիներն անցյալ դարասկզբին արհեստականորեն ստեղծված ազգություն են, որն իր անունը ստացել է 1936 թվականին Իոսիֆ Ստալինի կամքով: Եվ, փորձելով արդարացնել իրենց գոյությունը և ինչ-որ մեկին, միգուցե նաև իրենց ապացուցել իրենց «հնությունը», ադրբեջանցիներն ակտիվորեն յուրացնում են հայերի, լեզգինների, վրացիների, ավարների, թալիշների, ուդինների և թաթերի` ժամանակակից Ադրբեջանի տարածքում մնացած պատմա-մշակութային ժառանգությունը: Ադրբեջանցի գիտնականներն ու քաղաքական գործիչներն այնքան են հմտացել օտարը յուրացնելու գործում, որ իրենք են սկսել հավատալ իրենց խոսքերին: Մնում է սպասել, թե ինչպիսին կլինի հաջորդ քայլը, և որ ժողովրդից են այս անգամ փոխառնվելու ադրբեջանական ժողովրդի «հնության ապացույցները»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |