Գագիկ Մելիքյան. Եթե կիսում ես իշխանությունը, պետք է կիսես նաև պատասխանատվությունը![]() 19 փետրվարի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «Եթե կիսում ենք իշխանության իրավունքը, նշանակում է, պետք է կիսենք նաև պատասխանատվությունը»,-լրագրողներին է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը՝ մեկնաբանելով նոր կոալիցիոն հայտարարության ստորագրումը: Նա նշել է նաև, որ ժամանակին ՀՀԿ-ն, որը մեծամասնություն ուներ խորհրդարանում, կարող էր ինքնուրույն ձևավորել կառավարությունը, սակայն գիտակցաբար գնաց կոալիցիայի ստեղծմանը: Ըստ Մելիքյանի, կոալիցիոն հայտարարություն ստորագրելու անհրաժեշտությունը պայմանավորված էր Հայաստանի առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներով, ինչի մասին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Նա նաև նշեց, որ «Օրինաց երկիրը» հենց սկզբից սատարում էր նոր հայտարարության գաղափարին, սակայն «Բարգավաճ Հայաստանը» հապաղում էր: Սակայն, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շրջահայացության շնորհիվ, կուսակցությունն այնուամենայնիվ ստորագրեց հայտարարությունը: Մելիքյանը նշեց նաև, որ ստորագրումը բխում էր կոալիցիոն կուսակցությունների շահերից, քանի որ դա կայունություն է ապահովում երկրում, ինչը թույլ կտա կուսակցություններին իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |