23 տարի առաջ սկսված պայքարի արդյունքում ստեղծվեց Արցախի Հանրապետությունը![]() 20 փետրվարի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ-ի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանը, որտեղ ընդունվել է հետևյալ որոշումը. «Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին»: Լսելով և քննարկելով ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի ելույթները Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդների առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ միջնորդության մասին, միաժամանակ միջնորդեց ԽՍՀ Գերագույն խորհրդի առջև հարցին դրական լուծում տալու վերաբերյալ: Ընդառաջելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններին, խնդրել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդներին ըմբռնումով մոտենալ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերին և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը: Մեկ շաբաթ անց ադրբեջանական Սումգաիթ քաղաքում Ադր. ԽՍՀ իշխանությունները հայ բնակչության ջարդ կազմակերպեցին, որի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 23 հոգի, հարյուրավոր մարդիկ ստացան վնասվածքներ: 1990 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը անկախություն հռչակեց և դուրս եկավ Ադրբեջանի կազմից: Ղարաբաղյան շարժման արդյունքում ստեղծվեց անկախ Արցախի Հանրապետությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |