Արցախի նախագահը և կառավարությունը քննարկել են ՊԲ պարենային ապահովության հարցերը

Արցախի նախագահը և կառավարությունը քննարկել են ՊԲ պարենային ապահովության հարցերը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված պաշտպանության բանակի պարենային ապահովության հարցերին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինչպես միշտ այս տարի եւս պաշտպանության բանակը պետք լիովին ապահովված լինի անհրաժեշտ մթերային ապրանքներով, եւ այս ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ է տվել հանրապետության կառավարությանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---