Ծաղկաձորում քննարկել են միջոցառումներ՝ ուղղված գնաճի տեմպերի զսպմանը![]() 20 փետրվարի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 19-ին Ծաղկաձորում հանդիպում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և դրամավարկային կոմիտեի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են գնաճի ներկա զարգացումների առանձնահատկությունները, գնաճը պայմանավորող հիմնական գործոնները, այդ թվում` միջազգային ապրանքային շուկաներում պարենային և հումքային ապրանքների գների միտումները և ազդեցությունը ներքին ապրանքային շուկաների վրա: Կարևորվել են գնաճի զսպման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, այդ թվում` դրամավարկային քաղաքականության դերն ու հնարավոր ազդեցությունները: Դիտարկվել են նաև աշխարհում դրամավարկային քաղաքականության ժամանակակից մարտահրավերները, քաղաքականությունների հնարավոր ճշգրտման ուղղությունները և այս զարգացումների հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |