Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվանում է գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական

Վրաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվանում է գործընկերային, իսկ Ադրբեջանի հետ՝ ռազմավարական

PanARMENIAN.Net - ԼՂ հակամարտությունը չկարգավորելը Հարավային Կովկասում ստեղծում է կայունության սպառնալիք: Այդ մասին ասվում է Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագծում: Civil Georgia-ի տվյալների համաձայն, Հարավային Կովկասում համագործակցության համատեքստում խոսվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ գործընկերային հարաբերությունների խորացման մասին: «Չնայած գոյություն ունեցող հակասություններին՝ Հարավային Կովկասի երկրների միջև առկա է համագործակցության պոտենցիալ»,- ասվում է հայեցակարգի նախագծում: Նշվում է նաև, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը «ձևավորվել է ռազմավարական գործընկերության տեսքով», և «Վրաստանին Հայաստանի հետ կապում է սերտ գործընկերություն ընդհանուր շահերի ոլորտում»: Վրաստանը նաև ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի նոր նախագիծը նախատեսվում է հաստատել խորհրդարանում ընթացիկ գարնանային նստաշրջանի շրջանակներում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---