Le Monde. ԵՄ-ն չի ցանկանում խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց չի ցանկանում ընդունել նրա պահանջները

Le Monde. ԵՄ-ն չի ցանկանում խզել հարաբերությունները Թուրքիայի հետ, բայց չի ցանկանում ընդունել նրա պահանջները

PanARMENIAN.Net - Թուրքիայի լիիրավ անդամակցության վերաբերյալ բանակցությունների գործընթացը մտել է փակուղի, և ԵՄ երկրների շարքում պառակտում կա Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde թերթը:

Թերթի կարծիքով, Եվրամիության հիմնական նպատակն է համոզել Թուրքիային համաձայնվել արտոնյալ գործընկերության պայմաններին: «ԵՄ-ն չի ցանկանում խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նա ցանկանում է օգտվել դերից, որը Թուրքիան խաղում է Իրանում, Հյուսիսային Աֆրիկայում և Բալկաններում, բայց, միևնույն ժամանակ, ԵՄ-ն չի ցանկանում ընդունել Անկարայի պահանջները»,- ասվում է հոդվածում: Ֆրանսիական թերթը նշում է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Ավստրիան հանդես են գալիս ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության դեմ, մինչդեռ Մեծ Բրիտանիան և Սկանդինավյան երկրները պաշտպանում են այն: «Le Monde»-ը նաև նշում է, որ ԱՄՆ-ն լիովին պաշտպանում է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցությունը և ընդգծում, որ Սկանդինավյան երկրները միշտ հետևում են ԱՄՆ քաղաքականությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---