Բեռլինալեի «Ոսկե առյուծը» մեկնեց Իրան

PanARMENIAN.Net - Բեռլինում հայտարարվել են Բեռլինալե 61-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները: Բեռլինալեի հաղթող է դարձել ռեժիսոր Ասգար Ֆարհադի իրանական ընտանեկան-կրոնական-քաղաքական «Նադեր և Սիմին, բաժանում» դրաման :

Ֆիլմում շոշափվում են իրանական հասարակության այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են դասային շերտավորումը, հասարակության կրոնապաշտությունը և նրա պահպանողականությունը, ինչպես նաև երկրի դատական համակարգի թերությունները: Բոլոր այդ խնդիրները ռեժիսորն արծարծում է ֆիլմի հիմնական սյուժետային գծի` քրեական թրիլերի ֆոնի վրա:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---