Լյուդմիլա Սարգսյան. Հայաստանի իշխանությունները պատրաստվում են արտահերթ ընտրությունների![]() 21 փետրվարի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն հայտարարության ստորագրումով Հայաստանի իշխանությունները ցույց տվեցին, որ նրանք տեսնում են արտահերթ ընտրությունների հավանականությունը, և ցանկանում են պատրաստվել դրանց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Հնչակյան» սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը: «Իշխանությունները ցանկանում են հերթական անգամ կեղծել ընտրությունները»,- ասել է նա և հավելել, որ հայտարարության ստորագրումը վկայում է այն մասին, որ իշխանությունները համոզված չեն ապագա ընտրությունների ելքի մեջ: Իր հերթին, ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նշել է, որ կոալիցիոն հայտարարության ստորագրումը շահավետ էր ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընդդիմության համար, քանի որ կառավարամետ կուսակցությունները որոշել են իրենց հարաբերությունները: Նա նաև չի համաձայնվել այն պնդման հետ, որ հայտարարությունը ՀՀԿ հաղթանակն է և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պարտությունը: Նա նշել է, որ հայտարարությունը իրավաբանական ուժ չունի և ցանկացած պահի կուսացկության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստանը» կարող են փոխել իրենց քաղաքականությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |