Ռոման Ամոյանը և Արթուր Շահինյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գրան պրիում նվաճել են ոսկե մեդալներ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Մուրսկա Սոբոտայում ընթացող Գրան պրիում (Սլովենիա) նվաճել է 4 մեդալ: Հայաստանի բոլոր 4 ներկայացուցիչները նվաճել են մեդալներ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ԱԱ արծաթե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը (55 ք/կ) զբաղեցրել է առաջին տեղը և դարձել մրցաշարի լավագույն ըմբշամարտիկը: Հայաստանի հավաքականին երկրորդ ոսկե մեդալն է պարգևել Արթուր Շահինյանը (84 ք/կ), PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Բազմասեր Առաքելյանը: Եվրոպայի չեմպիոն և ԱԱ արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը (74 ք/կ) և Վահան Ջուղարյանը (60 ք/կ) նվաճել են բրոնզե մեդալներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |