Ադրբեջանցի զինծառայողը յոթ զինակցի է գնդակահարել

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Ադրբեջանի զորամասերից մեկում յոթ զինծառայող է սպանվել: Կատարվածի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու ռազմական դատախազությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, սակայն չեն հաղորդել այն մասին, թե ով և ինչու է զանգվածային սպանություն իրագործել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարության մեջ նշվում է միայն, որ զորամասում «քրեական պատահար» է տեղի ունեցել: Հրապարակվել են նաև զոհվածների մասին տեղեկությունները: Զոհվել են 1991 և 1992 թվականներին ծնված երիտասարդներ, որոնք բանակ էին զորակոչվել 2010 թվականին:

Այդ միջոցին Agence France-Presse-ը հաղորդում է, որ յոթ զինծառայողներին մեկ զինակից է գնդակահարել:

Քրեական գործ է հարուցվել «Երկու և ավելի անձանց կանխամտածված սպանություն» հոդվածով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---