Ալեքսանդր Դուգին. Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում չունի![]() 21 փետրվարի 2011 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Ես բազմիցս ասել եմ, որ, իմ կարծիքով, Ղարաբաղի հիմնախնդիրն ընդհանրապես ոչ մի լուծում չունի: Եվ բոլոր կողմերի ու խաղաղ գործընթացի մասնակիցների համար ամենալավը ստատուս քվոյի պահպանումն է: Այսինքն, ԼՂ իրավաբանական ճանաչումն Ադրբեջանի կազմում, և ԼՂ նկատմամբ հայկական հսկողության գործնական ճանաչում: Դա ձեռնտու է բոլորին, բացի ամերիկացիներից»,- հայտարարել է Միջազգային եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, ցանկացած առաջխաղացում, որը տեսականորեն կարելի է պատկերացնել այդ խնդրում, հանգեցնելու է հակամարտության լարվածությանը: «ԵԱՀԿ ՄԽ ինչ-որ արդյունավետության բացակայությունն ավելի շուտ հաջողություն է: ԼՂ շուրջ ցանկացած առաջխաղացում հանգեցնելու է շատ բարդ, հնարավոր է արյունալի հետևանքների և թուլացնելու է Ռուսաստանի, Իրանի դիրքերն այդ տարածաշրջանում: Հակամարտության կողմերի առաջնորդների հանդիպումներն ըստ էության զինված հակամարտության որոշակի նախազգուշացում են, ոչ ավելին: Այդ հակամարտության դրական լուծում ուղղակի չկա: Այդ պատճառով ավելի լավ է ՄԽ համանախագահները հանդես գան դրական ելույթներով, քան սրեն իրավիճակը»,- ասել է Դուգինը, գրում է Day.az-ը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |