Դիրիժոր Միհրան Աղաջանյանն անցել է Չայկովսկու անվ. միջազգային մրցույթի նախընտրական փուլը

PanARMENIAN.Net - Ռոստովյան ֆիլհարմոնիայում երիտասարդ դիրիժոր Միհրան Աղաջանյանի ղեկավարությամբ կայացավ ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Ինչպես հաղորդում է Miasin.ru-ն, վերջերս Աղաջանյանն անցել է Չայկովսկու անվ. միջազգային մրցույթի նախընտրական փուլը: Իտալիայում կայացած մրցույթում նա դափնեկիր դարձավ` ստեղծագործություններ կատարելով Տոսկանինիի նվագախմբի հետ:

Ռոստովյան ֆիլհարմոնիայի մեծ բեմում Միհրանը որպես դիրիժոր հանդես եկավ շատ բարդ ծրագրով` Պռոկոֆյև, Բեզե-Շչեդրին, Խաչատրյան:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---