Bloomberg. Իլհամ Ալիևը կարժանանա Հոսնի Մուբարաքի ճակատագրին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում սպասվում է իշխանափոխություն Թունիսի և Եգիպտոսի հեղափոխությունների սցենարով, գրում է Bloomberg հրատարակությունը: «Ադրբեջանի քաղաքական ընդդիմությունը սցենարի կրկնության ուղիներ է որոնում, որն իշխանությունից զրկել է Թունիսի և Եգիպտոսի ղեկավարներին: Իլհամ Ալիևը, որը 2003-ին ժառանգել է հոր գահը, արժանանալու է Հոսնի Մուբարաքի ճակատագրին, եթե 2010-ի նոյեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները չհայտարարի անվավեր»,- գրում է հրատարակությունը` հիշեցնելով, որ ընտրությունների արդյունքում 125 տեղից 124-ը զբաղեցրել են Ալիև-կրտսերի կողմնակիցները:

«Արդեն 40 տարի Ալիևների ընտանիքը կարևոր դեր է խաղում Ադրբեջանի քաղաքական վերնախավում, որոնցից 18 տարին հայր և որդի Ալիևները հերթով զբաղեցրել են պետության ղեկավարի պաշտոնը: Այս շրջանում ուժեղ սոցիալական բևեռացումն իշխող վերնախավի և Ադրբեջանի բնակչության միջև կարող է հանգեցնել Եգիպտոսի օրինակով դժգոհությունների ալիքի, հատկապես, եթե հաշվի առնել, որ Ադրբեջանն ավելի կոռումպացված է, քան Թունիսը և Եգիպտոսը»,- ասել է Bloomberg-ը:

Transparency International ընկերության գնահատականներով, աշխարհի ամենակոռումպացված երկրների շարքում Ադրբեջանը զբաղեցնում է 134-րդ տեղը, իսկ Թունիսը և Եգիպտոսը` համապատասխանաբար 59-րդ և 98-րդ տեղերը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---