Մահմեդական աստվածաբանը կոչ է արել սպանել Մուամար Քադաֆիին22 փետրվարի 2011 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Լիբիական սահմանային զորքերը լքել են լիբիա-եգիպտական սահմանը նրա ողջ երկայնքով: Այժմ սահմանն ամբողջությամբ բաց է: Որոշ տվյալների համաձայն, Քադաֆին ներկա պահին գտնվում է Սիրտ քաղաքի իր նստավայրում, որտեղից փորձում է ղեկավարել իրեն հավատարիմ մնացած ռազմաօդային ուժերի գործողությունները, որոնք հարձակումներ են իրականացնում ընդդիմության դիրքերի վրա, այդ թվում` Տրիպոլիում: Լիբիայի ԶՈւ գլխավոր հրամանատար Աբու Բաքր Յունիս Ջաբերը գտնվում է տնային կալանքի տակ երկիրը համակած հակակառավարական ելույթներին դիմակայելու անկարողության պատճառով: Երկրի ողջ տարածքում անջատված է հեռախոսային կապը: Տարբեր երկրներում Լիբիայի մի քանի դեսպաններ հրաժարական են տվել` նման կերպ բողոքելով ցուցարարների նկատմամբ բռնության դեմ: Մահմեդական աստվածաբանների համաշխարհային միության ղեկավար Յուսուֆ ալ-Քարդավին կոչ է արել Լիբիայի զինծառայողներին սպանել պետության ղեկավար Մուամար Քադաֆիին առաջին իսկ հնարավորության դեպքում: Նա առաջարկել է յուրաքանչյուր զինվորի «սեղմել ձգանը և սպանել Քադաֆիին նվազագույն հնարավորության դեպքում»: Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապաշտպանների կարծիքով, բախումների հետևանքով մահացել է մոտ 233 հոգի: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 48 հոգու մահը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |