Լարա Ֆաբիանը մենահամերգով հանդես կգա Երևանում

Լարա Ֆաբիանը մենահամերգով հանդես կգա Երևանում

PanARMENIAN.Net - Մարտի 18-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Լարա Ֆաբիանի համերգը: Տոմսերը վաճառվում են քաղաքի բոլոր տոմսարկղերում, արժեքը 5000-100000 դրամ է: Համերգը կայանալու է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում: Միջոցառման կազմակերպիչներն են «E-Productions»-ը «Bal»-ի հետ համատեղ: Համերգը կայանալու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և ՀՀ արտգործնախարարության ու մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---