ԵՄ-ն կարծում է, որ միայն երկխոսությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունների կարգավորմանը![]() 22 փետրվարի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հնարավոր է համարում երկխոսության ճանապարհով ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը, հայտարարել է նա Թբիլիսիում վրացական ԶԼՄ-ների համար հրաժեշտի ճեպազրույցում: Փետրվարի 28-ին լրանում է Սեմնեբիի լիազորությունների ժամկետը` որպես Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ: «Միայն երկխոսության միջոցով կարելի է տարածաշրջանում հասնել երկարաժամկետ կայունության»,- ասել է Սեմնեբին և հավելել, որ այդ առումով ԵՄ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցել Թբիլիսիին: «Վրացիները և աբխազները, վրացիները և օսերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և այդ կերպ լուծեն բոլոր խնդիրները, կարգավորման այլ ուղի չկա»,- նշել է նա: Սեմնեբին կարծում է, որ երկու կողմերը պետք է փոխզիջման գնան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: «ԵՄ-ն պատրաստ է իր ավանդն ունենալ այդ գործընթացի մեջ և բոլոր միջոցներով կփորձի մերձեցնել կողմերի դիրքորոշումները»,- ասել է նա, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |