Հայաստանը մտադիր է տասնյակ միլիարդներ ծախսել արտադրության զարգացման համար

Հայաստանը մտադիր է տասնյակ միլիարդներ ծախսել արտադրության զարգացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանում տասնյակ միլիարդավոր դրամով իրականացվում են արտադրության զարգացման շուրջ 50 ներդրումային ծրագրեր, մասնավորապես, արդյունաբերության: Այդ մասին փետրվարի 22-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության կոլեգիայի առաջին համատեղ նիստում լրագրողներին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այդ ծրագրերն իրագործման փուլում են, և մենք աշխատում ենք, որպեսզի մեկ-մեկուկես տարվա ընթացքում հասցնենք դրանք տրամաբանական ավարտի»,- ասել է նա:

Դավթյանի խոսքերով, կառավարությունը որոշել է շուրջ 50 ներդրումային ծրագրեր արդյունաբերության զարգացման համար, որտեղ անհրաժեշտ է մասնավոր հատվածի համագործակությունը պետության հետ: Նախարարը հավելել է, որ այդ ծրագրերից մի քանիսին կառավարությունը տրամադրել է արտոնյալ պայմաններ, մասնավորապես ԱԱՀ վճարումների հետաձգում, ներկրման ժամանակավոր ռեժիմ և այլն: Նա նաև նշել է, որ դրանք ծրագրեր են տնտեսության տարբեր ոլորտներում, և դրանց մեծ մասն իրականացվում է ներքին ներդրումների հաշվին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---