Իրանը ողջունում է Լիբիայի ժողովրդի «իսլամական զարթոնքը»

Իրանը ողջունում է Լիբիայի ժողովրդի «իսլամական զարթոնքը»

PanARMENIAN.Net - Իրանը դատապարտում է ուժի կիրառումը Լիբիայի ցուցարարների դեմ, համարելով այն անընդունելի, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Իրանը բարձր է գնահատում Լիբիայի ժողովրդի ելույթները և նրա արդարացի պահանջները, քանի որ տարածաշրջանի մյուս երկրներում ևս այդ շարժումները դարձան իսլամական զարթոնքի արդյունք, ասել է նա:

«Իրանը հետևում է Լիբիայում իրավիճակի զարգացմանը: Միջազգային հանրությունը պետք է գործուն ու շտապ միջոցներ ձեռնարկի բռնությունը կասեցնելու համար»,-ասել է Մեհմանպարաստը, հաղորդում է IRNA-ն:

Զանգվածային բողոքի ցույցերը Լիբիայում Քադաֆիի ռեժիմի դեմ շարունակվում են փետրվարի 15-ից: Նախօրեին, ցուցարարներին ցրելու համար Տրիպոլիում և Բենգազիում կիրառվել է ռազմական ավիացիա: Զոհվածների թիվը գերազանցդել է 500-ը, մինչդեռ Լիբիայի իշխանությունները կտրականապես հերքում են զոհերի մասին հաղորդագրությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---