ՀՅԴ. Բանակցությունների ձախողման դեպքում Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն՝ չսպասելով պատերազմի վերսկսմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան բանակցություններին զուգահեռ Հայաստանը պետք է սկսի Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ Մանոյանի, ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը չեն խանգարի ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին: «Մենք պետք է կոշտ դիրքորոշում ունենանք և հայտարարենք, որ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության Հայաստանը չի մասնակցի բանակցություններին»,-ասել է Մանոյանը: Միևնույն ժամանակ Մանոյանն ասել է, որ Հայաստանին ու Ղարաբաղին ոչինչ չի խանգարում ռազմաքաղաքական դաշինք կնքել: Բացի այդ, ըստ Մանոյանի, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ն ոչ թե մարտական գործողությունների վերսկսման, այլ բանակցությունների ձախողման դեպքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |