Իրանի ՌԾՈւ նավերը Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից Միջերկրական են անցել

Իրանի ՌԾՈւ նավերը Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից Միջերկրական են անցել

PanARMENIAN.Net - Իրանի ՌԾՈւ նավերը` «Ալվանդ» հածանավն ու «Խարկ» նավը փետրվարի 22-ին Սուեզի ջրանցքով Կարմիր ծովից Միջերկրական են անցել: Իրանական ՌԾՈւ նավերը Սուեզի ջրանցքով չեն անցել 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ: Սուեզի ջրանցքի Վարչությունից նշել են, որ իրենք հիմք չեն ունեցել «Ալվանդի» և «Խարկի» անցումն արգելելու համար, հաղորդում է euronews.net:

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Իսրայելի ծովափի անմիջական հարևանությամբ իրանական նավերի հայտնվելու հնարավորությունը գնահատել է որպես Թեհրանի սադրանք և տարածաշրջանում իր ազդեցությունն ուժեղացնելու փորձ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---