«Նեզավիսիմայա գազետան» գտնում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներն ակտիվորեն նախապատրաստվում են պատերազմի![]() 23 փետրվարի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - 2010թ. համեմատ ԱՊՀ երկրների և Վրաստանի սպառազինության ծախսերը կգերազանցեն ակնկալվող ՀՆԱ-ն գրեթե վեց անգամ: Այն դեպքում երբ համաշխարհային տնտեսության առաջատարներն ակտիվորեն կրճատում են սպառազինության ծախսերը, ԱՄՆ-ն 2012-2016թթ. մտադիր է նվազեցնել Պենտագոնի ծախսերը, նախկին ԽՍՀՄ-ի երկրների (բացառությամբ ՌԴ-ի) ռազմական ծախսերը ավելացել են 23 տոկոսով և կազմում են 60,6 մլրդ դոլար: Ռուսաստանը մտադիր է ազգային պաշտպանության համար ծախսել 51 մլրդ դոլար, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: ԱՊՀ տարածքում ռեկորդակիրն Ադրբեջանն է՝ այս տարի Բաքուն մտադիր է սպառազինության և բանակի համար հատկացնել ՀՆԱ-ի 6,2 տոկոսը կամ մոտ 3,1 մլրդ դոլար: Եվս 1,36 մլրդ նախատեսվում է ծախսել ռազմական արդյունաբերության վրա: Պակաս առատաձեռն չէ այդ հարցում հարևան Հայաստանը՝ հաջորդ տարի Երևանը ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի 4,1 տոկոսը՝ 387 մլն դոլար: Եվս առնվազն 150 մլն դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղը, ասվում թերթում: Ինչպես նշում է թերթը, նախկին ԽՍՀՄ երկրների ծախսերի աճը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հարևաններն ակտիվորեն արդիականացնում են Զինված ուժերը և չեն բացառում, որ ապագայում կարող են նոր զինված հակամարտություններ լինել ինչպես այդ պետությունների միջև, այնպես էլ ներսում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |