UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ

UNISTREAM-ը Հայաստանում գործարկում է նոր ծառայություն` հաճախորդի միասնական քարտ

PanARMENIAN.Net - UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում շրջանառության մեջ է դնում նոր գործիք` հաճախորդի միասնական քարտ: Հաճախորդի քարտի կիրառումը ավելի արդյունավետ կդարձնի դրամական փոխանցում կատարելու գործընթացը, քանի որ քարտը պարունակում է հաճախորդի բոլոր անհրաժեշտ տվյալները: Յուրաքանչյուր քարտ ունի իր հատուկ համարը և կրում է համակարգով հաճախորդի կողմից իրականացված փոխանցումների մասին տեղեկատվությունը: Հաճախորդի քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը: Քարտի առկայությունը սպասարկողին ազատում է դրամական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրման անհրաժեշտությունից: Բավարար է , որպեսզի հաճախորդը ներկայացնի քարտը և բանկի աշխատակիցը ըստ քարտի համարի կստանա անհրաժեշտ տվյալները: Բացի դրանից, քարտը հնարավորություն է տալիս հետևել կատարված և ընթացիկ փոխանցումների online կարգավիճակին:

Այսօր UNISTREAM-ը դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգն է հայաստանյան շուկայում: 2010թ.-ին Հայաստանում UNISTREAM համակարգով իրականացվել է 748 հազար դրամական փոխանցում: Համակարգի հայաստանյան շրջանառությունը անցած տարի կազմել է 597 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 8,5 տոկոսով: UNISTREAM դրամական փոխանցումներ Հայաստանում իրականացվում են «Յունիբանկ»-ի 34 մասնաճյուղերում, հաղորդում է «Յունիբանկի» մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---