Երևանում կբացվի ՀՀ նախագահի մրցանակին ներկայացված կերպարվեստի աշխատանքների ցուցահանդեսը23 փետրվարի 2011 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-4-ը Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կցուցադրվեն Հանրապետության նախագահի 2010թ.մրցանակին ներկայացված «Արվեստ» բնագավառի կերպարվեստի աշխատանքները: Նախագահի 2010թ մրցանակի 7 անվանակարգերի համար ներկայացվել է 49 դիմում-հայտ, որոնցից մրցանակներ շնորհող հանձնախմբերի կողմից մրցույթին մասնակցելու համար ընդունվել է 36-ը, հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունը: Հանդիսատեսի դատին կներկայացվեն Նունե Պետրոսյանի, Մարտին Զորոյանի «Սուրբ Ստեփանոս եկեղեցին» (Սյունիքի մարզ, գյուղ Դարբաս), Ֆերդինանդ Մանուկյանի գրաֆիկական աշխատանքների շարքը, Հաղթանակ Շահումյանի «Իրականություն եւ երազ» գրաֆիկական աշխատանքների շարքը, Փարավոն Միրզոյանի «Արցախ», «Հայաստան իմ հայրենիք» պաննոն, Արմեն Մանուկյանի «Կազուս» գեղանկարների շարքը, Գագիկ Ավետիսյանի «Թարթառի հովիտը» եռանկարը, Անուշ Առաքելյանի «Հրեշտակների վերադարձը» շարքը, «Հրավառություն», «Քերովբե», «Չորսի միություն» գեղանկարները: Ցուցահանդեսի մուտքն ազատ է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |